Առողջ տղամարդ
7 փաստ տեստոստերոնի մասին. urolog.am
Արական սեռական հորմոնը կարևոր դեր ունի մարդու օրգանիզմում. վերահսկում է հենաշարժիչ համակարգի աշխատանքը, տղամարդու վերարտադրողական համակարգի զարգացումն ու գործունեությունը: Հասունացման շրջանում այն պատասխանատու է տղաների մոտ երկրորդային սեռական նշանների զարգացման համար: Քիչ քանակությամբ տեստոստերոն առկա է նաև կանանց մոտ՝ հորմոնային ֆոնի ապահովման համար:
Ծանոթացեք տեստոստերոնի մասին հետաքրքիր փաստերի հետ՝ օրգանիզմի համար տվյալ անդրոգենի կարևորությունը հասկանալու համար:
Փաստ 1. միայն տեստոստերոնը չի ազդում լիբիդոյի վրա
Ընդունված է համարել, որ միայն տեստոստերոնն է ազդում տղամարդու սեքսուալության վրա: Սակայն ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ լիբիդոն պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ ներառյալ առողջական վիճակը, սթրեսները, վնասակար սովորությունները, հոգեբանական խնդիրները, սննդակարգը, զվարճանքի տեսակները:
Փաստ 2. տեստոստերոնն ազդում է վարքի վրա
Տեստոստերոնի բարձր մակարդակի դեպքում տղամարդիկ դառնում են ավելի ագրեսիվ, հակված են կոնֆլիկտների, այլոց նկատմամբ բռնի գործողություններ են կիրառում: Կանանց մոտ, հակառակը, այս հորմոնի անբավարարությունն է բերում նման վարքագծի և վատ տրամադրության: Չափազանց ցածր քանակությունն ուժեղացնում է խորամանկությունը, մտքի ճկունությունը, ժլատությունը:
Փաստ 3. տեստոստերոնը նպաստում է երկարակեցությանը
Կորեացի գիտնականները պարզել են, որ տեստոստերոնի նորմալ մակարդակի դեպքում մարդիկ ավելի երկար են ապրում, քան այդ հորմոնի անբավարարության դեպքում: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքի տևողությունն ավելանում է միջինը 14 տարով:
Ընդ որում, արյան մեջ տեստոստերոնի մակարդակն ուղղակիորեն կապված չէ տարիքի և համապատասխան փոփոխությունների հետ: Այն ազդում է քրոնիկական հիվանդությունների զարգացման վրա, հատկապես շաքարային դիաբետի, ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:
Փաստ 4. տեստոստերոնը չի ազդում ճաղատության վրա
Ալոպեցիան հիմնականում պայմանավորված է ժառանգական խնդիրներով, այլ ոչ տեստոստերոնի բացակայությամբ: Ճաղատության առաջացումը կապված է այն գենի հետ, որը որոշում է տեստոստերոնի արտադրության ինտենսիվությունը: Երբեմն դա տեղի է ունենում հիվանդությունների, սթրեսների, ոչ ճիշտ սնուցման, որոշ դեղորայքի ընդունման ժամանակ:
Փաստ 5. տեստոստերոնն ազդում է բեղմնավորման վրա
Տղամարդու վերարտադրողական համակարգի կարգավորումն ուղղակիորեն կապված է տեստոստերոնի հետ: Վերջինիս ինտենսիվ արտադրությունը բեղմնավորման հնարավորություն է տալիս: Սակայն դա չի նշանակում, որ հորմոնի բարձր մակարդակը թույլ կտա ակնթարթորեն հայր դառնալ: Սովորաբար, ամեն ինչ հակառակն է տեղի ունենում: Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ տեստոստերոնի ցածր մակարդակով տղամարդիկ են լավագույն հայրեր դառնում:
Փաստ 6. ամուսնությունն ազդում է տեստոստերոնի վրա
Եվս մեկ հետաքրքիր հետազոտություն ցույց է տվել, որ ամուսնացած տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը ցածր է: Վերջինիս քանակի վրա ազդում է բազմակնությունը: Մի քանի կին ունեցողների մոտ արական հորմոնի խտությունն արյան մեջ որոշակիորեն ցածր է:
Փաստ 7. տեստոստերոնը որպես դեղ ոչ բոլորին կարելի է նշանակել
Տեստոստերոն չի կարելի ընդունել ծանր հորմոնային խանգարումների, ուռուցքային հիվանդությունների ժամանակ: Այն որպես դեղ կարող է նշանակել միայն բժիշկը, չնայած որոշ մարզիկներ ընդունում են մկանների աճի համար: Էրեկտիլ ֆունկցիայի խանգարումները տեստոստերոնով բուժելը նույնպես սխալ է: Նպատակահարմար է հետազոտվել և բուժվել մասնագետի մոտ:
26.06.2020 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
25.10.2024
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
13.11.2023
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
19.10.2023
Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ)...
12.04.2022
Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...
29.03.2022
Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով...
01.02.2022
Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:
Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...
17.01.2022
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
25.10.2021
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
24.09.2021
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
24.09.2021
Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...
31.08.2021
Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...
24.08.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJk13n8' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
